ISOC Armenia-ն մասնակցել է Georgian IGF-2022-ին

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պատվիրակությունը մասնակցել է Ինտերնետ կառավարման վրաստանյան 8-րդ համաժողովին՝ Georgian IGF-2022-ին։

Համաժողովում ներկայացվել է ISOC Armenia-ի գործունեությունը, ինչպես նաեւ ICANN-ի կողմից իրականացվող Fellowship ծրագրերը եւ RIPE NCC կազմակերությունը։

««Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, լինելով .հայ դոմնային անունների տիրույթի կառավարիչը, .հայ դոմենի զարգացումը եւ հայերեն բովանդակությունը համացանցում ընդլայնելն առաջնային նպատակներից է համարում։ Այժմ .am տիրույթում գրանցված է շուրջ 41000, իսկ .հայ-ում՝ ավելի քան 1000 դոմենային անուն։ Կարեւոր է ազգային լեզուներով դոմենային անունների զարգացման վերաբերյալ ICANN-ի պահանջներին հետեւելը, ինչպես նաեւ համընդհանուր ընկալումը։ Հաշվի առնելով ժամանակակից միտումները՝ ձգտում ենք դոմենների գրանցման առաջնայնության»,- իր խոսքում նշել է ԻՀՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

ԻՀՀԿ խորհրդի անդամ Սիրանուշ Վարդանյանը, լինելով ICANN-ի Fellowship ծրագրի ղեկավարը, Georgian IGF-2022-ում ներկայացրել է ICANN- ի կողմից իրականացվող Fellowship եւ NextGen@ICANN ծրագրերին մասնակցության համար դիմելու կարգն ու ընտրության չափանիշները. «ICANN-ի կողմից իրականացվող ծրագրերը ուղված են զարգացող համայնքների ներկայացուցիչներին։ Մասնակցելով այդ ծրագրերին՝ նրանք հնարավորություն կունենան լսելի դարձնելու իրենց համայնքի խնդիրները եւ գլոբալ հարթակներում լուծումներ գտնելու դրանց համար։ Կծանոթանան կազմակերպության աշխատանքներին եւ ինտերնետ կառավարման ոլորտի գիտելիքներ ու հմտություններ ձեռք կբերեն»։

«RIPE NCC-ին հանդիսանում է տարածաշրջանային ինտերնետ ռեգիստր եւ իր գործընկեր կազմակերպությունների հետ նպատակ ունի նպաստել ինտերնետի կայուն եւ ապահով զարգացմանն ու կենսագործունեությանը՝ ամբողջ աշխարհում եւ իր սպասարկման տարածաշրջանում, որն է Եվրոպան, Կենտրոնական Ասիան, Կովկասը, Ռուսաստանը եւ Մերձավոր Արեւելքը։ Կազմակերպությունը հանդիսանում է RIPE համայնքի քարտուղարություն։ Համայնքին աշխատանքային խմբերի միջոցով կարող են անդամակցել բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են ինտերնետի զարգացմամբ։ RIPE NCC-ին աջակցում է ինտերնետի կառավարման նախաձեռնություններին տարբեր տարածաշրջաններում եւ ակտիվորեն մասնակցում է Հայաստանում ինտենետի կառավարման նախաձեռություններին՝ ArmIGF-ին, երիտասարդական IGF-ին, ArmSIG-ին, ինչպես նաեւ ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի քարտուղարության աշխատանքներին՝ որպես անդամ»,- նշել է ԻՀՀԿ խորհրի փոխնախագահ, RIPE NCC Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների արտաքին հարաբերությունների գծով տնօրեն Վահան Հովսեփյանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը