Կապից դեպի թվային տնտեսություն․ քննարկմանը մասնակցել է «Ինտերնետ հանրությունը»

Հեռահաղորդակցության ոլորտն արդեն դուրս է եկել դասական կապի մատակարարաման մոդելից՝ վերածվելով բազմաշերտ թվային ծառայություններ մատուցող հարթակի և թվային տնտեսության առաջընթացը բնակչությանը հասցնող կարևոր օղակի։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանն այս մասին խոսել է մարտի 23-ին Երևանում մեկնարկած «Հեռահաղորդաեկցության շաբաթ 2026» քառօրյա միջոցառմանը՝ վարելով «Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» թեմալով քննարկումը։

Դրան՝ որպես բանախոսներ, մասնակցել են ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Վիվա Արմենիա» գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, «Էֆ նեթ տելեկոմ» գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը և «ԱյՆետ» ընկերության տնօրեն Դավիթ Աբրահամյանը։

Վերջիններս համակարծիք էին հեռահաղորդակցության ոլոտի զարգացման գործընթացում հաճախորդների փորձառության բարելավման, անվտանգ թվային միջավայրի ապահովման, ինչպես նաև 5G, IoT և խելացի լուծումների ներդրման կարևորության հարցում։ Քննարկման մասնակիցները ընդգծել են նաև «ոլորտում խաղացողների» միջև փոխլրացնող համագործակցության և ներդրումների առումով առաջնայնությունները ճշգրտելու անհրաժեշտությունը։

«Առավել արդյունավետ գործելու ամենակարճ ճանապարհը մասնավոր, պետություն, հասարակական և ակադեմիական համայնքների նպատակային համագործակցությունն է։ Ընդ որում՝ շատ ողջունելի կլինի նաև պետական կառույցների նախաձեռնողականությունը»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Նրա խոսքով՝ հատկապես կարևոր է մարզային կրթակմշակութային հաստատություններին, մասնավորապես՝ գրադարաններին ու դպրոցներին արագագործ ինտերնետ հասանելիության ապահովելու հարցում կառավարության թեկուզև մասնակի ներդրումն ու աջակցությունը։ 

ԲՏԱ նախարարաի տեղակալ Ռ. Սիմոնյանը տեղեկացրել է, որ պլանավորում են առաջիկայում իրականացնել մարզային մի քանի տասնյակ դպրոցներին արագագործ ինտերնետով ապահովելու ծրագիր։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը