Կիբերանվտանգության եւ SMM դասընթաց՝ Լոռու մարզի գրադարանավարների համար

Լոռու մարզի գրադարանները համակարգիչներով եւ լայնաշերտ ինտերնետով ապահովելու եւ դրանք համայնքային կենտրոններ դարձնելու ծրագրի առաջին փուլն ավարտին մոտ է։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ը բոլոր 14 գրադարաններին տրամադրել է համակարգիչներ՝ համալրված գրադարանների թվային կառավարման ծրագրով, WiFi երթուղիչներ եւ արագ ինտերնետ կապ։

«Հայաստանի Լոռու մարզում համայնքային կենտրոնների ստեղծում՝ հիմնված թվայնացված գրադարանների վրա…» ծրագրի առաջին փուլի ավարտին կազմակերպությունը Վանաձորում անցկացրեց նաեւ դասընթաց։ Մարզի 14 գրադարանների ավելի քան 30 աշխատակիցներին կազմակերպության փորձագետները ներկայացրել են կիբերանվտագության հիմունքները, սոցիալական հարթակներում անվտանգ եւ արդյունավետ գործելու սկզբունքները։

 

Սկզբնաղբյուր՝ https://www.isocchapter.am/

Facebook
Twitter

Բաժնի նյութերը