Skip to main content

New gTLD․ դոմենային շուկան ընդլայնվում է՝ նոր անվանումների ու գրային համակարգերի հնարավորություններով

Շուտով աշխարհում գործարկելի կդառնան հարյուրավոր նոր վերին մակարդակի ընդհանուր դոմենային անուններ՝ New gTLD-ներ։ Մեկնարկել է և մինչև 2027-ի մարտի 16-ը կտևի դրանց գնահատման, հանրաին քննարկման ու հնարավոր առարկությունների ներկայացման գործընթացը։

Մինչ այդ՝ նոյեմբերի 17-ին Դոմենային անունների և IP հասցեների հատկացման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը հրապարակել էր նոր ընդհանուր վերին մակարդակի դոմենների՝ New gTLD-ների ցանկը։ Այն ներառում է տարբեր հայտատուների սկզբնապես ներկայացված 1663 հայտից 1610-ը։

Նոր դոմենների ցանը կրճատվել է կրկնությունների բացառման արդյունքում։

1610 հայտից 333-ը ներկայացվել է ապրանքանիշերի, 16-ը՝ համայնքների, 15-ը՝ աշխարհագրական անվանումների համար։ Եվս 22 հայտ վերաբերում է միջազգայնացված դոմենային անուններին՝ IDN-ներին, որոնք հնարավորություն են տալիս դոմենային հասցեներում օգտագործել ոչ լատինատառ, գրային այլ համակարգեր։ 9-ը հայտ վերաբերում է նույն դոմենը տարբեր այբուբեններով ներկայացնելու տարբերակներին։

New gTLD ծրագրով ընդլայնվում է դոմենների ընտրությունը, ապահովվում է բազմալեզվությունը, հնարավորություն է ստեղծվում գրանցել նոր դոմենային գոտիներ, որոնք կարող են ներկայացնել ընկերություններ, ապրանքանիշեր, քաղաքներ, համայնքներ, գործունեության ոլորտներ կամ լեզվական ու մշակութային առանձնահատկություններ։

Այսպիսով, ինտերնետ կառավարման և դոմենային շուկայի ձևավորման մասնակիցները՝ մասնավորապես, ICANN-ը, դոմենային շուկան ավելի ու ավելի բազմազան և ընդգրկուն են դարձնում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը