Նշվում է Իգոր Մկրտումյանի 86-րդ տարեդարձը

Հայաստանում ազգային դոմենի՝ .am-ի գործարկման և ինտերնետի զարգացման գործի ակունքներում կանգնած կարևորագույն անձանցից մեկը՝ Իգոր Մկրտումյանը նշում է իր 86-րդ տարեդարձը։

«Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ-ները ջերմորեն շնորհավորել են իրենց հիմնադիր անդամներից մեկին։

Հարգելի՛ պարոն Մկրտումյան, ապագայի պահանջները կանխորոշելու սկզբունքով Ձեր պատասխանատու և հետեւողական աշխատանքով մեծապես նպաստել եք մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը ու համաշխարհային թվային միջավայրում Հայաստանի շահեկան դիրքավորմանը։

Նորագույն տեխնոլոգիաները և թվային հնարավորությունները մեր երկրում հասանելի դարձնելու նպատակով Ձեր բազմամյա գործունեությունը ծառայում է հասարակության յուրաքանչյուր անդամի կրթական ժամանակակից ռեսուրսներ տրամադրելու կարևորագույն գործին։

Մեծագույն ուրախությամբ շնորհավորում ենք և ակնկալում, որ կշարունակեք սահմանել աշխատանքային և մարդկային հարաբերությունների զարգացման այնպիսի  չափանիշներ, որոնք մշտապես հնարավորություն են տվել Ձեր միջավայրում հայտնված մասնագետներին չգոհանալ կարեցածով և ձգտել ավելինին։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ
«Ինտերնետ հասարկության Հայաստան հատված» ՀԿ

Facebook
Twitter

Բաժնի նյութերը