Հայաստանը 31 տարի առաջ՝ 1994-ի օգոստոսի 26-ին, ստացավ երկրի կոդ հանդիսացող դոմենը՝ .am-ը։ Այդ պահից ի վեր, .am-ը դարձավ ու մնաց մեր թվային ինքնության անբաժան մասը։
.am-ն այսօր արդեն ոչ միայն մեր երկրի հասցեն է համացանցում, այլև՝ վստահելիություն ու ճանաչելիություն Հայաստանի բիզնեսների և կազմակերպությունների համար, կապ մեր մշակույթի, լեզվի ու արժեքների հետ։
Առաջին հասցեից մինչև տասնյակ հազարավոր ակտիվ դոմեններ՝ .am-ը շարունակում է զարգանալ՝ կրելով նորարարության, ինքնության և բաց տիրույթ լինելու արժեքները ու զորացնելով Հայաստանի ներկայությունը թվային աշխարհում։
Շնորհավորում ենք բոլորիս ու մասնավորապես՝ նրանց, ովքեր ներդրումն են ունեցել .am տիրույթի զարգացման գործում։
Թող առաջիկա տարիները բերեն նոր ձեռքբերումներ, և .am-ը շարունակի լինել Հայաստանի թվային դարպասը՝ մնալով նորարության ու շարունակական զարգացման խորհրդանիշ։





























