Քրիստինա Հակոբյան. «Աշխատում ենք արձագանքել թվային աշխարհի խնդիրներին»

Հայաստանի ազգային դոմենի՝ .am-ի և «Ինտերնետ հանրութուն» ՀԿ-ի երեսնամյակին անդրադարձել է .ru և .рф դոմենների կոորդիացիոն կենտրոնը՝ ԻՀ ՀԿ փոխնախագահ Քրիստինա Հակոբյանի հետ հարցազրույցով։

Ինտերնետ կառավարման 19-րդ համաժողովի (IGF՝ Internet Governance Forum) շրջանակում տեղի  ունեցած զրույցում լրագրողը մասնավորապես հետաքրքրվել է, թե ԻՀ ՀԿ փոխնախագահն ինչպե՞ս է գնահատում «Ինտերնետ հանրության» գործունեություն 30 տարին։

– Հոբելյանական տարին՝ 2024-ը նշանավորել ենք բոլոր միջոցառումներն ու նախաձեռնությունները նվիրելով այդ պարտավորեցնող փաստին, հատկապես որ, բարեբախտություն ունենք աշխատելու նրանց հետ, ովքեր եղել են ինտերնետը Հայաստան բերելու և դոմենային տիրույթը զարգացնելու գործի ակունքներում։ Սա առիթ հանդիսացավ արձանագրելու արդյունքներ և ուրախալի փաստումներ, ինչպես նաև՝ նախանշելու հետագա ձեռնարկները։

Դուք Հայաստանում հանդիսանում եք ArmIGF-ի կազմակերպիչը,
ո՞ր խնդիրներն են հատկապես ներառվում Ձեր համաժողովներում։ 

– Այո, ամեն տարի «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի հետ կազմակերպելով հայաստանյան IGF-ը` քննարկում ենք թվային աշխարհում համընդհանուր՝ կիբեռանվտանգության, համացանցում երեխաների անվտանգության, ինչպես նաև լոկալ խնդիրներին առնչվող թեմաներ՝ տեղի և միջազգային փորձագիտական համայնքի ներգրավմամբ։  Աշխատում ենք արձագանքել թվային աշխարհի համընդհանուր խնդիրներին և մասնակցել դրանց լուծումների մշակմանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը