«Ռեգիտոն 2022». ձգտում ենք դոմենների գրանցման առաջատարության

Հայաստանում գործող ռեգիստրար կազմակերպությունները, 2022-ի մայիսի տվյալներով, գրանցել եւ սպասարկում են .am տիրույթում 40.000, .հայ-ում՝ ավելի քան 1.100 դոմեն։

Ցուցանիշները ներկայացվել եւ ոլորտի խնդիրները քննարկվել են մայիսի 14-ին տեղի ունեցած «Ռեգիտոն 2022»-ում, որն ամեն տարի կազմակերպում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը»։ Որպես դոմենային տիրույթների ռեգիստրի առեւտրային եւ տեխնիկական օպերատոր ԻՏ կենտրոնը ՀՀ-ում դոմեններ գրանցող ռեգիստրար կազմակերպություններին ներկայացրել է ոլորտի զարգացումները, ինտերնետի եւ սերվերային սպասարկման ուղղությամբ կատարված քայլերը։

Ինպչես նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը, անցնող տարվա ընթացքում քայլեր են կատարվել AMNIC, Asnet  եւ DNS սերվերների թարմացման նպատակով։

Տեխնիկական հագեցածությամբ Հայաստանը չի զիջում տարածաշրջանի երկրներին, սակայն դոմենների գրանցման հարցում, օրինակ, Վրաստանն այս պահին ավելի բարձր հորիզոնականում է։ Ուստի, ԻՏԿ տնօրեն Քրիստինա Հակոբյանի խոսքով, պետք է քայլեր ձեռնարկել գրանցումների թիվն ավելացնելու նպատակով։ Ըստ նրա, ամենամյա «Ռեգիտոն»-ը համագործակցության զարգացման լավ հարթակ է տեխնիկական, իրավական, գործառնական հարցեր քննարկելու համար։

Ի դեպ, այս պահին ՀՀ-ում գործում է ռեգիստրար 62 կազմակերպություն. 17-ը գրանցում է նաեւ .հայ դոմեն։

 

Facebook
Twitter

Բաժնի նյութերը