Smart սարքերի կիրառման փորձն ընդլայնելու նպատակով՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն մայիսի 24-ին նախաձեռնել էր Հաաստանի կույրերի միավորման եւ Տեսողական հաշմանդամություն ունեցողների վերականգնման Նիժնի Նովգորոդի «Կամերատա» մարզային կենտրոնի ներկայացուցիչների հանդիպումը։
Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը հանդիպմանն ասել է. «Տպագիր տեքստ կարդալը, թղթադրամի արժեքը որոշելը, առարկաների ճշգրիտ տեղադիրքը պատկերացնելը եւ շատ այլ գործողություններ մեզ համար դժվարություն կմնային՝ առանց խելացի սարքերի»։