SMART սենյակ՝ սահմանափակ կարողություններով անձանց համար

Խելացի սարքավորումները ժամանակակից աշխահրում լայնորեն կիրառվում են եւ սպասարկում սահմանափակ կարողություններով անձանց ամենատարբեր կարիքներ։

Հայաստանում նման լուծումներ գտնելու նպատակով օրերս ԻՀ ՀԿ գրասենյակում հանդիպում էր կազմակերպվել «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ ներկայացուցիչների հետ։

Վերջիններս նշեցին հիմնականում երկու ուղղությամբ անհրաժեշտության առկայությունը՝

  • Ձայնային օգնականներ կիրառելով՝ սովորելու հնարավորություն,
  • smart սենյակի ստեղծում։

ԻՀ ՀԿ-ն այժմ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ «Smart City» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, իրականացնում է «Իրերի համացանց» սարքավորումների կիրառման եւ նախագծման երկամսյա դասընթացը, որի շրջանակում մասնակիցների առջեւ խնդիր կդրվի լուծել կույրերի խնդիրները, մասնավորապես, Կույրերի մշակույթի տանը կստեղծվի խելացի սենյակ։ Այն կծառայի որպես դասընթացների կենտրոն, որտեղ կգործարկվեն ձայնային օգնականներ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը