Հայաստանում բարձրագույն կրթություն է ստանում տղամարդկանց՝ 52, կանանց 68%-ը։ Չնայած դրան, աշխատաշուկայում ներգրավվածության չափով կանայք առաջատար չեն։ Աշխատանքային տարիքի հայաստանաբնակ կանանց ավելի քան 50%-ն անգործ է։
Անգամ այս պարագայում Հայաստանն արդեն տևական ժամանակ գերազանցում է շատ ու շատ առաջավոր երկրների՝ ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության ցուցանիշով։ Եթե համաշխարահային միջին ցուցանիշը 20% է, ապա մեր երկրում այն կազմում է ավելի քան 35%։
Այս միտումը բացատրվում է կրթական հնարավորությունների հասանելիությամբ, աշխատանքի ճկուն պայմաններով և այլ բարենպաստ գործոններով։
Կանանց միամսյակի շրջանակում «Ինտերնետ հանրությունը» կներկայացնի ՏՏ ոլորտում առանցքային դերակատարություն ունեցած կանանց մասին պատմությունների շարք։