UADay2025. ի՞նչ հարցեր են քննարկվելու

Համընդհանուր ընդունման օրվա՝ մարտի 28-ի տարածաշրջանային համաժողովին ընդառաջ «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի
փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը և տեխնիկական թիմի համակարգող Արամ Վերդյանը հյուրընկալվեցին  «Կենտրոն» հեռուստաընկերության առավոտյան ծրագրում։

Հայաստանը, ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի, 2023-ից միանալով Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN–ի նախաձեռնած Համընդհանուր ընդունում միջազգային շարժմանը, կազմակերպում է տարածաշրջանային համաժողովներ։

UADay2025 -ը   տեղի կունենա «Զարգացնելով IDN, EAI և նոր gTLD հնարավորությունները» խորագրի ներքո։ Կմասնակցեն ISOC Armenia-ի գործընկերներ՝ 8 երկրներից։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը