«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի աշխատանքային խմբի մշակած գրադարանների թվային կառավարման նոր ծրագիրը ներդրվել է նաեւ Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգում, որը ներառում է 4 գրադարան։
Ծրագրից բացի, ԻՀՀՀ ՀԿ-ն հաստատությանը նվիրել է նաեւ համակարգիչներ։ «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության հետ համագործակցելով՝ գրադարաններն ապահովվել են ինտերնետ կապով։
«Սա գրադարանի համար կառավարման նոր մակարդակի անցնելու եւ սպասարկման նոր ուղղություններ մշակելու լավ հնարավորություն է»,- ասում է Վանաձորի գրադարանների կենտրոնացված համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Մուրադյանը։