«Իրերի համացանց» սարքավորումների կիրառման եւ նախագծման անվճար երկամսյա դասընթացը նախատեսված է 14-18 տարեկանների համար։
Այն խելացի սարքավորումներ ստեղծելու եւ դրանք կենցաղում կիրառելու գործնական գիտելիք ստանալու հնարավորություն է։ «Իրերի համացանցում» բանախոսները կպարզաբանեն՝
- ինչպես նախագծել խելացի սարքավորումներ Arduino սալիկի միջոցով,
- ինչպես միանալ ամպային սերվերներին եւ կարգավորել դրանք,
- ինչպես կառավարել խելացի սարքավորումները համացանցի միջոցով։
Դասընթացը մեկնարկել է Երեւանում, կանցկացվի նաեւ Հրազդանում Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում։
Դասընթացը կազմակերպել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Smart City» ՀԿ-ների հետ միասին։