Խելացի սարքերի նախագծման երեւանյան դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ

Ծրագրավորման հիմունքներ եւ խելացի սարքերի նախագծում ուսուցանող «Իրերի համացանց» երկամսյա դասընթացն ավարտվեց նաեւ Երեւանում։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ գրասենյակում այսօր մայրաքաղաքի խմբի 8 մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականները։

«Ինտերնետը նաեւ ինքնակրթության անսահմանափակ ռեսուրս է, օգտագործեք այն՝ գնահատելով ձեր ժամանակն ու հնարավորությունները։  Այսօր աշխատաշուկայում կրթությունը հավաստող փաստաթղթից բացի եւ գուցե ավելի շատ գնահատվում են փաստացի իմացությունն ու հմտությունը։ Այնպես որ, հույս ունեմ կձգտեք ավելին իմանալու»,- նշել է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։

«Իրերի համացանց» դասընթացը՝ 14-18 տարեկանների համար, նախաձեռնել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Smart City» ՀԿ-ների հետ համագործակցությամբ ու ՌԴ ֆինանսական աջակցությամբ:

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը