Երեւանում այսօր՝ ապրիլի 27-ին, «Աղջիկները ՏՀՏ-ում» ամենամյա միջազգային օրվա շրջանակում, տեղի ունեցավ «Թվային հմտությունները կյանքում» դասընթացը, որին մասնակցում էին հանրապետության 35 թանգարանների եւ թատրոնների ավելի քան 60 աշխատակիցներ։
Միջոցառումը կազմակերպել էին «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները՝ ԲՏԱ եւ ԿԳՄՍ նախարարությունների հետ համագործակցությամբ։
«Արդեն 6-րդ անգամ ենք միանում «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային օրվան՝ խնդիր դնելով լուծելու լոկալ կարիքները՝ կանանց ներգրավվածությունը, մասնագիտական կարողությունները ՏՏ ոլորտում ընդլայնելու նպատակով։ Այս տարի մեր ուշադրության կենտրոնում մշակութային հաստատություններն են՝ թվային միջավայրում նրանց կարողությունների զարգացումը»,- ողջունելով մասնակիցներին՝ նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։