Անձնական տվյալների պաշտպանությունը սկսվում է ուժեղ գաղտնաբառից և յուրաքանչյուրի պատասխանատու մոտեցումից

Անձնական տվյալների (ԱՏ) պաշտպանությունը թվային դարաշրջանում առավել քան կարևոր է և տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց ինչպես դրանց վտանգման, այնպես էլ պաշտպանության նոր հնարավորություններ են ստեղծվում։

«Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավի շրջանակում ապրիլի 26-ին Ջերմուկում կայացած դասընթացում ներկայացվեցին ԱՏ պաշտպանության հիմնական սկզբունքները։

Կիբեռանվտանգության փորձագետ Ալեքսեյ Չալաբյանի խոսքով՝ երկար և բազմազան նիշերից բաղկացած գաղտնաբառ ունենալը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է թվային տարածքում պաշտպանված լինելու համար։

«Սա նվազագույնն է այն քայլերից, որոնք անհրաժեշտ են բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային փոստի և այլ օգտահաշիվներն անվտանգ պահելու համար»,- ընդգծեց Չալաբյանը։

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը