Արհեստական բանականություն՝ մարդկային ստեղծագործության գործիք. դասընթաց Ջերմուկում

Արհեստական բանականության (AI) նոր գործիքների ստեղծման գործընթացում 2024-ի առաջատարն ԱՄՆ-ն է՝ ողջ տարում ստեղծել է 40 AI գործիք։ Նույն ժամանակահատվածում Չինաստանում հեղինակել են 15, Եւրոպայում՝ ընդամենը 3 արհեստական բանականության գործիք։  Սակայն Չինաստանը վերջին 6 ամսում խիստ բարելավել է ցուցանիշները՝ ստեղծելով և հանրային կիրառության հանձնելով  40 նոր AI գործիք։

Չնայած աճող մրցակցությանը և նոր գործիքների բազմազանությանը, թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում ամենից հաճախ և լայնորեն կիրառվող AI հարթակը շարունակում է մնալ ChatGPT-ն։

Այս հանգամանքը փաստվեց նաև ապրիլի 26-ին Ջերմուկում կայացած դասընթացում։

«Արագագործ այս գործիքը, ճիշտ կիրառության դեպքում, կարող է լինել մարդկության օգնականը՝ առօրյան հեշտ ու արագ կազմակերպելու, մասնագիտական իմացություններն ընդլայնելու, անգամ նոր մասնագիտություն սովորելու հարցերում։ Իսկ ChatGPT-ն կամ որևէ այլ գործիք արդյունավետ օգտագործելու առաջին քայլն այն համարձակ ու նպատակային կիրառելն է»,- նշեց ԻՀ ՀԿ SMM մասնագետ Ելենա Հարությունյանը։

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը