Դոմեն բառի ծագումը. կալվածքից՝ առցանց տարածք

Դոմենային անունների համակարգը (Domain Name System DNS) ստեղծողներն այն անվանակոչելու տարբերակը գտել են լատիներենում։

Կալվածքը ֆեոդալական դարաշրջանում լատիներեն կոչում էին dominium։ Հետագայում այս բառից ծագած domain-ը, ինտերնետում կիրառելիություն ստանալով, հայտնվեց համայն մարդկության լեզվապաշարում։ Արդեն տասնամյակներ կիրառվում է ոչ միայն ուղիղ՝ տիրույթ, այլեւ դոմենային տիրույթ, դոմենային անուն իմաստներով։

Ընդհանուր առմամբ, domain բառը փոխանցում է որոշակի տարածքի կամ վայրի տիրապետման, վերահսկման իմաստը՝ իրականում, թե համացանցում։ Այժմ  յուրաքանչյուր դոմենի ներքո համացանցում պահվում է հատուկ եւ վերահսկվող մասնավոր տարածք։

Աշխարհում առաջին դոմենը՝ symbolics.com-ը գրանցվել է 1985-ի մարտին, պատկանել՝ Symbolics Inc. ամերիկյան տեխնոլոգիական ընկերությանը։ Հայաստանում առաջին դոմենային անունը գրանցելու հայտը ներկայացրել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, արդյունքում գրանցվել է՝ yerphi.am-ը երկրի կոդ հանդիսացող .am-ի ստեղծման տարում՝ 1994-ի դեկտեմբերին։

Դոմենների մասին ավելի մանրամասն տեղեկություններ է ներկայացնում «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը, որում ՏՏ ոլորտին առնչվող հոդվածների քանակն ավելացել է 100-ով՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ամենամյա «ՎիքիՀայ»  արշավի ընթացքում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը