Դոմենային .am եւ .uz ազգային տիրույթների կառավարիչները կհամագործակցեն

Հայաստանի եւ Ուզբեկստանի ազգային դոմենների կառավարիչ կազմակերպությունները ՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն եւ «Միացյալ ներդրող — UZINFOCOM» ՍՊԸ-ն մարտի 27-ին Երեւանում ստորագրել են համագործակցության հուշագիր։

Նպատակը երկու երկրների վերին մակարդակի .am եւ .uz ազգային դոմենային տիրույթների զարգացումն է, բազմակողմանի փոխշահավետ համագործակցությունը եւ հաջողված փորձի փոխանակման ընդլայնումը։

«Նախկինում նմանատիպ հուշագիր ենք ստորագրել Ռուսաստանցի գործընկերոջ հետ։ Այսօր ստորագրված հուշագիրն էլ համագործակցության նոր շրջանակներ է ստեղծում, կարեւոր է շատ փորձի փոխանակումը»,- նշեց ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

«Միացյալ ներդրող — UZINFOCOM» ՍՊԸ գլխավոր տնօրեն Էմիլ Գիմրանովն էլ ընդգծեց. «Հայաստանյան մեր գործընկերոջ հետ համագործակցությունն ամրագրում ենք հուշագրով՝ վստահ լինելով փորձի փոխանակման արդյունավետությանը եւ զարգացման հնարավորություններին»։

.am դոմենային անունների տիրությը գոյություն ունի արդեն 29 տարի՝ թողարկվել է 1994-ի օգոստոսի 26-ին։ Ներկայում .am-ում կա գրանցված ավելի քան 42.150 դոմեն։ 1995-ի ապրիլի 29-ին գործարկված .uz դոմենային տիրույթում կա շուրջ 100 հազար գրանցում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը