Երեսնամյա .am-ում գրանցումները հատել են 45000-ի շեմը

Հայաստանի հասցեն համացանցում հանդիսացող դոմենի՝ .am-ի երեսնամյա հոբելյանը նշանավորվեց տիրույթի ընդլայնմամբ. գրանցումների քանակը հատել է 45000-ի շեմը։

Երեք տասնամյակում .am դոմենն անցել է հսկայական ճանապարհ՝ վերածվելով առցանց տիրույթում մեր երկրի դիրքավորումն ամրապնդող կարեւոր գործիքի։

Այսօր այն ճանաչելի ու կիրառելի է նաեւ միջազգային շուկայում։ .am-ում գրանցումների ավելի քան 48%-ը տարբեր՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից է։

Նման արդյունքը հնարավոր է դարձել՝ շնորհիվ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի, որի շուրջ հավաքված մասնագետները բարձր պրոֆեսիոնալիզմով եւ մեծ նվիրվածությամբ աշխատում են .am դոմենի ընդլայնման, կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։

«Այսօր .am դոմենը ոչ միայն տեխնիկական հասկացություն է, այլեւ Հայաստանի թվային զարգացման ու դիրքավորման հիմնաքարերից մեկը։ Այն միջազգային հանրությանը ներկայանալու եւ կապերի ամրապնդման առանցքային բաղադրիչ է։ Այդպիսին պահելու համար հարկավոր է միավորել բոլորիս ջանքերը՝ Հայաստանում տարբեր ուղղություններից եւ տարբեր տեսակի կապ ունենալու նպատակով»,- ընդգծել է ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը