Համացանցի անվտանգության, կայունության, դիմակայության երաշխավորներից է ICANN-ը

Անվտանգություն, կայունություն, դիմակայություն (Security, Stability and Resiliency (SSR) հասկացությունները բանալի բառեր և կարևորագույն պայմաններ են ՏՏ ոլորտում։

SSR-ը վերաբերում է մասնավորապես համացանցի անխափան աշխատանքն ապահովելուն, ինչը Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN–ի առաքելությունն է։

Կորպորացիան այն իրականացնում է` պարբերաբար վերանայելով ընթացակարգերը, գրանցելով և վերլուծելով DNS-ներին ուղղված սպառնալիքները, ապահովելով L-root սերվերների կառավարում, DNSSEC գործառույթներ։

ICANN-ն աջակցում է երկրների դոմենների կառավարիչ կազմակերպություններին, անվտանգության մարմիններին՝  կոորդինացնելով խոցելիությունների հայտնաբերման զեկույցները։

SSR-ի և դրա ապահովման մասին մանրամասն տեղեկություններ է առաջարկում «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանը, որն .am-ի և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին նվիրված «ՎիքիՀայ» արշավի շրջանակում հարստացել է ՏՏ ոլորտի հասկացությունների, անձանց, կազմակերպությունների մասին ևս 100 հոդվածով։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը