Հաքերներ՝ սևից մինչև սպիտակ

Հաքերներն այն մասնագետներն են, ովքեր, շրջանցելով անվտանգության համակարգերը, ներխուժում են ՏՏ ծրագրեր ու ցանցեր։

Այս համայնքը բնորոշվում է նաև գունային ամենալայն ներկապնակով՝ սև ու սպիտակից մինչև կարմիր ու նարնջագույն։

Հաքերների գունային «պատկանելությունը» բխում է նրանց նպատակից։ Եթե սպիտակ գլխակավոր հաքերները կիբեռանվտանգության մասնագետներն են և այս կամ այն համակարգ են ներխուժում դրա տիրոջ պատվերով՝ պարզելու համակարգի խոցելի կետերը  կամ կանխելու-վերացնելու կիբերհանցագործությունն ու դրա հետևանքը, ապա սև գլխարխակավոր հաքերները հենց կիբեռհանցագործներն են։

Հաքերների մասին մանրամասն տեղեկություններ է տրամադրում «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը, որտեղ ՏՏ ոլորտին առնչվող հոդվածներն ավելացել են 100-ով՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ հետ համագործակցության արդյունքում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը