«.հայ նեթ»՝ մրցույթ .հայ-ում գրանցված եւ հայերեն կայքերի համար

.հայ տիրույթում գրանցված եւ հայերեն բովանդակությամբ կայքերը կրկին առիթ ունեն մասնակցելու «.հայ նեթ» լավագույն կայքերի մրցույթին։

Մասնակցության հայտերը կընդունվեն  մայիսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը: Մասնագիտական հանձնաժողովը հայտերը կդիտարկի «լավագույն դիզայն»,  «լավագույն հայերեն բովանդակություն» անվանակարգերում։

Կարեւորվելու են կայքի բովանդակության տեսանելիությանը նպաստող դիզայնը եւ համացանցում ու որոնողական համակարգերում Հայաստանի եւ հայկական թեմատիկայի ճանաչմանը նպաստող բովանդակությունը։

«.հայ նեթը»   «Ինտերնետ հանրություն» ՀԿ նոր նախաձեռնություններից է՝ նվիրված .հայ-ի 6-րդ տարեդարձին։ Առաջին անգամ այն իրականացվել է 2021-ի մայիսի 5-ին՝ .հայ-ի գործարկման օրը, տիրույթի ստեղծման 5-րդ տարում։

Մրցույթը լայն նշանակության նախաձեռնություն է։ Այն նպաստավոր է համացանցում հայկական ներկայության արդյունավետության բարձրացման համար եւ փորձում է խրախուսել համացանցում հայկական միջավայրի ընդլայնումը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը