Հայաստանյան ռեգիստրի փորձը ներկայացվել է APTLD87 համաժողովում

Դոմենների կառավարման, սպասարկման եւ դրանց անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր են
քննարկվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերին մակարդակի դոմենային անունների ռեգիստրների
ասոցիացիայի (Asia Pacific Top Level Domain Association` APTLD) այս տարվա համաժողովներին։
APTLD87-ն անցկացվել է փետրվարի 10-13-ը Չինաստանի Հոնկոգ քաղաքում։ Հայաստանն այնտեղ
ներկայացրել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ պատվիրակությունը։
Համաժողովում, մասնավորապես, քննարկվել են հետեւյալ թեմաները՝

  • DNS եւ DNSSEC կառավարման լավագույն փորձը, միտումներն ու հեռանկարները,
  • DNS-ների անվտանգ էկոհամակարգի ստեղծման պարզեցված միջոցները եւ KINDNS ուղեցույցը,
  • ISO 27001 ստանդարտի ներդրման միջոցով ccTLD-ների եւ գործընկեր կազմակերպությունների անվտանգության կառավարման բարելավումը եւ այլն։

 

«Այս համաժողովները լավ հնարավորություն են ներկայացնելու սեփական փորձը եւ տեղեկանալու միջազգային ու տարածաշրջանային տեխնոլոգիական, վարչական, օրենսդրական, ինչպես նաեւ անվտանգային նորույթներին»,- նշեց ԻՀ ՀԿ պատվիրակության անդամ,  կազմակերպության խորհրդի անդամ Վեսմիրա Հարությունյանը։ Վերջինս համաժողովում ներկայացրել է հայկական դոմենների՝ .am եւ .հայ-ի կառավարման սկզբունքները, որոնք մասնագիտական թիմը մշակել եւ հղկել է անցած 30 տարիների ընթացքում, նշել, թե ինչ քայլեր են ձեռնարկվում ոլորտը զարգացնելու եւ ավելի անվտանգ դարձնելու համար մեր երկրում։

APTLD-ն հիմնադրվել է 1998-ին։ Նպատակն է աջակցել ccTLD-ների կայուն զարգացմանը, խթանել տարածաշրջանային համագործակցությունը, զարգացնել մասնագիտական հանրույթի կարողությունները եւ պաշտպանել անդամների շահերը։ Կազմակերպության 2025-2027-ի ռազմավարական պլանով նախատեսվում է համատեղ նախագծերի խթանում, միջազգային համաժողովներին ակտիվ մասնակցություն, դոմենների գրանցման ու տվյալների գաղտնիության մոդելային ընթացակարգերի եւ քաղաքականությունների մշակում, դոմենային անունների անվտանգության եւ կիբեռանվտանգության զարգացում, ինչպես նաեւ հաջողված փորձի տարածում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը