ICANN 78-ում Հայաստանը ներկայացրել է մեր կազմակերպությունը

Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի (ICANN) 78-րդ համաժողովին ներկայացված է եղել «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի պատվիրակությունը։ Համաժողովը համընկել է նաեւ ICANN-ի 25-րդ տարեդարձին։

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հոկտեմբերի 21-26-ը կայացած ICANN 78-ի մասնակիցներին ներկայացվել են Համընդհանուր ընդունման, DNS abuse, WHOIS տվյալների պաշտպանության եւ այլ խնդիրներն ու զարգացումները։

ICANN 78-ի շրջանակում տեղի են ունեցել նաեւ GAC-ի՝ Կառավարությունների խորհրդատվական կոմիտեի նիստեր։ Կառավարությունների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներին համատեղող այս քննարկումներում ներգրավվել են նաեւ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը եւ ԻՀ ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։ Ներկայացվել են կոնկրետ երկրների ոլորտային զարգացման նախագծերը, ոլորտի զարգացումները։

«ICANN–ի համագումարներում տեղեկանում ենք համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին, ներկայացնում մեզ մոտ ընթացող պրոցնեսները։ Փորձում ենք առավելագույնս օգտագործել այս հարթակի հնարավորությունները՝ նաեւ մեր երկրի պետական կառույցների հետ համագործակցելով»,-ասում է Քրիստինա Հակոբյանը։

ԻՀ ՀԿ պատվիրակությունը նույն օրերին մասնակցել է նաեւ «Գերմանիայի ինտերնետ հասարակության հատվածի» հրավիրած նիստին, տեղի է ունեցել փորձի փոխանակում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը