Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի աշխատանքի տարբեր ուղղությունների զարգացմանն անդրադարձել են ICANN79 Համայնքային համաժողովում (Community Forum)։
ICANN79-ում, որն անցկացվում էր մարտի 2-7-ը, Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում, Հայաստանը ներկայացրել են «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը, խորհրդի անդամներ Սիրանուշ Վարդանյանը, Նարինե Դերձակյանն ու Վեսմիրա Հարությունյանը։
Համաժողովում քննարկվել են ICANN-ի գործունեության քաղաքականությանը, դոմենային անունների համակարգի շահագործմանը, համաշխարհային համացանցի անվտանգությանն ու կայունությանն առնչվող, ինչպես նաեւ այլ հարցեր։
ICANN79-ում վերահաստատվել է կազմակերպության գերնպատակը՝ ապահովել ինտերնետի անվտանգությունը, կայունությունն ու փոխգործունակությունը: