ICANN81՝ գլոբալ ինտերնետ կառավարման խնդիրներ եւ համաշխարհային համագործակցություն

Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի համաժողովը՝ ICANN81-ը, այս տարի տեղի ունեցավ Ստամբուլում՝ նոյեմբերի 9-14-ը։ 141 երկրից ավելի քան 1900 մասնակիցներ քննարկվում էին ինտերնետի կառավարման համաշխարհային հիմնախնդիրները եւ թվային փոխակերպման մարտահրավերները։

Մասնակիցների թվում էին ինտերնետ կառավարման ոլորտի մի քանի մասնագետներ Հայաստանից։ Մասնավորապես, «Ինտերնետ հանրության» անդամներ Քրիստինա Հակոբյանը, Վահան Հովսեփյանը, Գրիգորի Սաղյանը, Սիրանուշ Վարդանյանը։ Վերջիններս ոլորտում գործունեություն են ծավալում նաեւ միջազգային տարբեր կազմակերպություններում։

ICANN81-ին խոսվեց դոմենների կառավարման ոլորտում նոր gTLD-ների (General Top-Level Domains) ներդրմանն աջակցելու մեխանիզմների, DNS (Domain Name System) չարաշահումները եւ դրանց կանխարգելման մեթոդներ մշակելու կարեւորության մասին։ Անդրադարձ արվեց WSIS+20-ի առաջադրած ինտերնետ կառավարման բազմաշահառու մոդելի ավելի լայն կիրառման եւ կիբեռանվտանգության ու տվյալների պաշտպանության, մասնավորապես՝ տվյալների միջսահմանային փոխանցումներին վերաբերող միջազգային օրենքների մշակմանը։ Համընդհանուր ընդունման գործընթացը նույնպես կարեւորվեց՝ որպես համանցանցի հասանելիության, բազմազանության ու անվտանգության գործոն։

ICANN81-ում ներկայացեց նաեւ կորպորացիայի նոր գործադիր տնօրեն Կուրտ Լինդվիկսը։ Նշվեց, որ չնայած վերջին տարիներին նա չի մասնակցել ICANN-ի աշխատանքներին, բայց ուրախությամբ է ստանձնում աշխատանքը։ Լինդվիկսը կսկսի պաշտոնավարել 2025-ի հունվարից։ Եկող տարի մարտին Սիեթլում տեղի կունենա ICANN82 համաժողովը, որը կշարունակի քննարկել ինտերնետը անվտանգ, ներառական եւ ճկուն պահելու հնարավորությունները՝ փնտրելով զարգացման ու բարելավման ուղիներ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը