ԻՀ ՀԿ-ն աջակցում է լեզվական բազմազանությանը թվային աշխարհում

Ինտերնետը բազմալեզու միջավայր դարձնելու առանցքային նախաձեռնության՝   «Համընդհանուր ընդունում» (UA) համաշխարհային շարժման առաջնային խնդիը ոչ լատինատառ նիշերով՝ միջազգային դոմենային անունների (IDN) ճանաչումն ապահովելն է։ Այդ դեպքում հնարավոր կլինի նման դոմենները, ինչպիսին, օրինակ, .հայ-ն է, կիրառելի դարձնել տարբեր համակարգերում։

«Համընդհանուր ընդունում» շարժմանն այժմ աջակցում է աշխարհում գործող երկրի կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմենների (ccTLD) շուրջ 85%-ը։ Աշխարհագրական բաշխավածության առումով պատկերն այսպիսին է՝

  • Եվրոպայից՝ 88%,
  • Ասիայից՝ 87%,
  • Ամերիկայից՝ 68%:

Շարժմանն առաջիններից է միացել նաև Հայաստանը՝ ի դեմս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի։ Երկրի կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմենի՝ .am-ի կառավարիչ այս կազմակերպությունը արդեն 9-րդ տարին գրանցել ու գործարկում է նաև հայատառ .հայ-ը։ Կազմակերպության տեխնիկական թիմի ջանքերով հնարավոր է դարձել նաև լիովին հայատառ էլ. հասցեի ստեղծումն ու գործարկումը, ինչպես, օրինակ՝ անուն@ինտերնետհանրություն.հայ։

«UA շարժման հաջողության համար աշխատելով՝ «Ինտերնետ հանրությունը» փորձում է   նպաստել ոչ միայն Հայաստանը տեխնոլոգիական առաջընթացի մասնակից դարձնելու, այլև համացանցում հայերենի պահպանության ու հայկական մշակույթը ներկայացնելու գործին», — նշում է կազմակերպության խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը