ԻՀ ՀԿ փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը դարձել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ

ՏՏ ոլորտի հնաբնակներից, Հայաստանում ցանցային ոլորտի հիմնադիրներից մեկը՝ Ալբերտ Տոնեյանը դարձել է Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ։

Նա «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահն է եւ ինտերնետ ծառայություն մատուցող «WEB» ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։

Ալբերտ Տոնեյանը նաեւ «Արմիքս» հայկական ինտերնետ հոսքի փոխանակման հիմնադրամի ստեղծման ակունքներում է եղել եւ ներկայում նախագահում է այն։

«Արմիքսն» ապահովում է ՀՀ հեռահաղորդակցության ցանցերի միջեւ փոխկապակցումը, հեռահաղորդակցության ծառայությունների անվտանգությունն ու որակը։ Հիմնադրամը տարբեր ժամանակներում փոխկապակցել է Հայաստանում գործող բոլոր խոշոր հեռահաղորդակցության օպերատորներին։

Ալբերտ Տոնեյանը բազմակողմանի գործունեությամբ նպաստել է ՏՏ ոլորտի Հայաստանում ընդհանուր զարգացմանը՝ նորամուծությունների տեղայնացման ու կիրառման շնորհիվ։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը