Ինտերնետ հանրության պատմությունը՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում

Համացանցում Հայաստանի հասցեն հանդիսացող երկնիշ դոմենի՝ .am-ի կառավարման իրավունքը «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը ստացել է երեսուն տարի առաջ։

Ստեղծման օրվանից՝ 1994-ի օգոստոսի 4-ից, կազմակերպությունն աշխատում է ե՛ւ դոմենային
անունների, ե՛ւ ինտերնետային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ։

Այսօր ԻՀ ՀԿ-ն մեր երկիրը ներկայանում է որպես ինտերնետի կառավարման քաղաքականություն մշակող, տեխնոլոգիական առաջընթաց ապահովող միջազգային կառույցների վստահելի գործընկեր։

Հայաստանում տեխնոլոգիական հնարավորությունները համաշխարահային ընթացքին համաքայլ պահելու նպատկով՝ ԻՀ-ն ոչ միայն միացել է ոլորտի միջազգային նախագծերին ու դրանք ամենամյա միջոցառումների ձեւաչափով տեղայնացրել, այլեւ ստեղծել ու իրականցնում է կրթական, իրազեկման, թվային կառավարման, հայերեն բովանդակության ընդլայնման սեփական նախագծեր։

ԻՀ ՀԿ-ի մասին ավելին կարելի է իմանալ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի հոդվածից։ Այն
ստեղծվել է .am-ի եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին նվիրված «ՎիքիՀայ» արշավի
շրջանակում՝ ի թիվս ՏՏ ոլորտի հասկացությունների, անձանց, կազմակերպությունների մասին 100
հոդվածների։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը