Ինտերնետը միլիոնավոր սարքեր միավորող համաշխարհային կապի հարթակ է։ Այս հսկայական ցանցի անտեսանելի ճարտարապետության առանցքում արմատային սերվերներն են (Root Server)։ Դրանք բաժանվում են 13 տեսակի և անվանակոչված են անգլերեն այբուբենի առաջին 13 տառերով`A-Root, B-Root, C-Root, … M-Root։
Բոլոր Root Server-ների ավելի քան 1500 ֆիզիկական օրինակներ տեղակայված են և գործում են ավելի քան 130 երկրներում՝ շնորհիվ Anycast տեխնոլոգիայի։ Այս տեխնոլոգիան թույլ է տալիս, որ նույն IP հասցեով տարբեր վայրերում տեղակայված սերվերներ արձագանքեն օգտատիրոջ հարցմանը՝ ըստ աշարհրագրորեն նրա գտնվելու վայրի։
Root Server-ների կառավարումն ապակենտրոնացված է և իրականցվում է 12 անկախ օպերատորների կողմից՝ ինտերնետի բազմաշահառու կառավարման մոդելի սկզբունքով։
Ճիշտ աշխատանքի վերահսկողությունը կատարվում է Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայում՝ (Internet Corporation for Assigned Names and Numbers` ICANN)՝ Ինտերնետում հատկացված հասցեների գրանցման մարմնի (Internet Assigned Numbers Authority` IANA) միջոցով։
Առանց Root Server-ների, համակարգիչները չէին իմանա՝ որտեղից սկսել կայքի հասցեն գտնելու գործընթացը և կդադարեր գործել ամբողջ դոմենային անունների համակարգը (Domain Name System՝ DNS)՝ ստեղծելով լայնածավալ խափանումներ։





























