Այսպես կոչված «Զարմիկի տիրույթ» են ասում կեղծ URL-ներին` ինտերնետում գտնվող որևէ ռեսուրսի կեղծ հասցեներին։ Նման հասցեները ստեղծվում են օգտատերերի տվյալները կորզելու, հայտնի բրենդերին վերավաճառելու կամ այլ կերպ շահույթ ստանալու նպատակով։
Այդ երևույթը կոչում են typosquatting եզրույթով, որը թարգմանաբար նշանակում է վրիպակի անօրինական բնակեցում, տեղակայում։ Կեղծ URL-ի ստեղծման մեթոդները տարբեր են՝ սխալ կամ օտարալեզու ուղղագրություն, ուղղագրական վրիպակ՝ հիմնված տպագրական սխալի վրա, եզակի թվով դոմենային անվան փոխարեն հոգնակի թվով օգտագործում, վերին մակարդակի տարբերվող տիրույթի, օրինակ՝ .com-ի փոխարեն .org-ի կիրառում և այլն։
Կեղծ URL-ով կայքերը համարվում են վնասակար և հասանելի կարող են դառնալ որևէ հասցե վրիպակով պատահականորեն հավաքելու կամ սպամ նամակների միջոցով։
Typosquatting-ի և դրանից խուսափելու մասին մանրամասները ներկայացված են «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի հոդվածում։ Այն ստեղծվել է .am-ի եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին նվիրված «ՎիքիՀայ» արշավի շրջանակում՝ ի թիվս ՏՏ ոլորտի հասկացությունների, անձանց, կազմակերպությունների մասին 100 հոդվածների։