Թվային անվտանգության երկընտրանք`Proxy vs VPN

Միջնորդավորված սերվերը (proxy server) և վիրտուալ մասնավոր ցանցը (Virtual Private Network` VPN) լայնորեն կիրառվող թվային անվտանգության և աշխարհագրական սահմանափակումները շրջանցելու գործիքներ են։ Ունեն նմանություններ, իսկ հիմնական տարբերությունը գործառույթների և գաղտնիության մակարդակի մեջ է։

Proxy սերվերները դիրքավորվում են օգտատիրոջ և ինտերնետային կայքի միջև՝ թաքցնելով վերջինիս իրական IP հասցեն և փոխանցելով հարցումներն իրենց միջոցով, բացի այդ բարելավում են ցանցի աշխատանքը՝ քեշավորելով հաճախ օգտագործվող բովանդակությունը։ VPN-ներն ապահովում են համապարփակ անվտանգություն և գաղտնիություն, կոդավորում են ամբողջ ինտերնետային թրաֆիքը և ուղղորդում այն անվտանգ սերվերի միջոցով, անգամ հանրային Wi-Fi ցանցերում։

Հնարավոր է միաժամանակ օգտագործել VPN և պրոքսի, սակայն դա կարող է առաջացնել խնդիրներ, քանի որ երկու ծառայություններն էլ ներմուծում են ցանցային ուղղորդման և կոդավորման լրացուցիչ շերտ, որն ազդում է գաղտնիության և միացման արագության վրա։

Այսպիսով՝ եթե օգտատիրոջ հիմնական նպատակը ինտերնետի արագացումը կամ միայն IP-ի քողարկումն է, ապա proxy server-ը բավարար լուծում է։ Սակայն անվտանգության տեսանկյունից, հատկապես հեռավար աշխատանքի կամ զգայուն կապի դեպքում, VPN-ը համարվում է ավելի ապահով և ամբողջական լուծում։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը