Skip to main content

50 000 .am դոմեն՝ Հայաստանի թվային ինքնության ևս մեկ կարևոր հանգրվան

Համաշխարհային ինտերնետում Հայաստանը խորհրդանշող, մեր երկրի կող հանդիսացող .am դոմենն այսօր՝  օգոստոսի 14-ին հատեց 50 000-ի շեմը։

Շնորհավորում ենք .am համայնքի բոլոր անդամներին այս կարևոր հանգրվանին հասնելու առթիվ և շնորհակալություն ենք հայտնում վստահության համար։

.am-ը Հայաստանի թվային ինքնության մի մասն է՝ որպես նոր կայք, նոր բիզնես, նոր նախաձեռնություն, նոր գաղափար կամ պարզապես Հայաստանի հետ կապվող թվային հասցե։

Ավելի քան երեք տասնամյակ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես .am և .հայ դոմենների կառավարիչ, մասնագիտական ներուժի, տեխնիկական զարգացման և միջազգային գործընկերության շնորհիվ աշխատում է Հայաստանի դոմենային տիրույթների կայունության, անվտանգության և զարգացման ուղղությամբ։

Այս ճանապարհի մի կարևոր մասը նաև .am-հասցե ունեցողներն են։ Ընտրելով .am դոմեն՝ դուք ոչ միայն ստեղծում եք ձեր սեփական թվային ներկայությունը, այլև միանում Հայաստանի թվային միջավայրի ընդլայնման գործին և  համաշխարհային դոմենային շուկայում մեր երկրի ներկայության ամրապնդմանը։

50 000 .am դոմեն՝ 50 000 թվային հասցե, որոնք իրենց ձևով նաև աշխարհում պատմում են Հայաստանի մասին։

Ի դեպ, .am-ն աշխարհում  գրավիչ է նաև նրանով, որ դեռևս ունի ազատ հասցեների լայն հնարավորություն։ Ուստի, եկե՛ք միասին հասնենք հաջորդ հանգրվանին։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը