.am-ի զարգացման քայլերը ներկայացվել են APTLD85 համաժողովում

Հայաստանի ազգային .am տիրույթի 30-ամյա գործունեությունն է ներկայացվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վերին մակարդակի դոմենային անունների ռեգիստրների համաժողովում (APTLD85՝ Asia Pacific Top Level Domain Association)։

APTLD85 համաժողովում, որն այս անգամ գումարվել էր Հնդկաստանում փետրվարի 19-22, Հայաստանը ներկայացնում էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։

Միջոցառումը մեկտեղել էր շուրջ 40 երկրների ներկայացուցիչներ, որոնք կառավարում են ազգային դոմենային տիրույթները։

Մարքեթինգային հարցեր, անվտանգություն եւ տեխնիկական նորարարություններ։ Սրանք էին այս համաժողովում քննարկված հիմնական հարցերը։ Դրանց շրջանակում «Ինտերնետ հանրության» ներկայացուցիչը խոսեց .am տիրույթում այդ առումով կատարված քայլերից։ Մասնավորապես, թե ծրագրային եւ տեխնիկական ինչ թարմացումներ են կատարվում տիրույթն ավելի արագագործ, անվտանգ դարձնելու համար։

Տարեկան երկու անգամ գումարվող այս համաժողովներում ռեգիստր կազմակերպությունները հնարավորություն են ունենում փորձի փոխանակման, նորարարությունների ներկայացման եւ քննարկման։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը