.am — ը 29 տարեկան է

Ազգային դոմենը՝ . am-ն այսօր տոնում է իր 29-րդ տարեդարձը։

Համացանցում հայկականություն խորհրդանշող ազգային տիրույթը զարգացնելու նպատակով՝ անցող տարիներին լուրջ ջանքեր են գործադրվել։ Եվ այսօր ունենք համաշխարհային տեխնոլոգիական պահանջներին համաքայլ զարգացող տիրույթ՝ շուրջ 44.000 հասցեով, որից շուրջ 60 տոկոսը գրանցվել է Հայաստանից։

Ոլորտի նվիրյալները հայկականը զարգացնելու եւ հզորացնելու թիրախային աշխատանքները չեն դադարեցնում։ Արվում է ամեն ինչ այս գործի կարեւորությունը նաեւ մեր հասարակության հնարավորինս լայն շրջանակին հասցնելու համար։

.am-ը տեխնոլոգիական աշխարհում մեր ազգային կապիտալն է, որի բազմապատկման նպատակը կարեւոր է մրցունակ եւ ներկայանալի լինելու համար։

Շնորհավորում ենք բոլորիս .am դոմենի 29-րդ տարեդարձի առիթով։ Թող որ այս գործում մեր ջանքերը մշտապես նորարար եւ հաջողակ լինեն։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպություն

Facebook
Twitter

Բաժնի նյութերը