Անանուն կապի և վերահսկելի ինտերնետի գործիքի՝ Proxy Server-ի տեսակները

Թվային տիրույթում տվյալների հոսքն ամեն օր ավելի աննախադեպ ծավալների է հասնում։ Սա առավել առաջնային է դարձնում անվտանգ ու վերահսկելի կապը համացանցում։ Կապի այդ որակներն ապահովելու գործիքներից են միջնորդավորված սերվերները (proxy server)։ Դրանք օգտատիրոջ և ինտերնետի միջև ապահովության ու անվտանգույթյան լրացուցիչ շերտ են ստեղծում՝ ապահովելով անանունություն, գաղտնիություն, հասանելիություն՝ արգելափակված բովանդակությանը։

Proxy server- ները բաժանվում են մի քանի հիմնական տեսակի՝

  • Forward Proxy   – օգտագործվում է օգտատիրոջ կողմից՝ մուտք գործելու արտաքին ռեսուրսներ։ Թաքցնում է օգտատիրոջ IP հասցեն։
  • Reverse Proxy – տեղադրվում է սերվերի կողմից և կառավարում է օգտատերերի մուտքը ներքին ծառայություններին։ Օգտագործվում է թրաֆիկի բաշխման, անվտանգության ուժեղացման և բովանդակության զտման նպատակով։
  • Transparent Proxy – օգտատիրոջ համար «անտեսանելի» պրոքսի, որն օգտագործվում է ինտերնետ ծառայություններ մատուցողների (ISP) կամ կազմակերպությունների կողմից՝ առանց օգտատիրոջ ակտիվ մասնակցության կամ նույնիսկ՝ իմացության։

Ինտերնետի առանցքային այս գործիքի ճիշտ կիրառումը բարձրացնում է կապի անվտանգության մակարդակը՝ նվազեցնելով անձնական տվյալների արտահոսքի, կիբերհարձակումների և մանիպուլյատիվ վերահասցեագրումների ռիսկը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը