Ծածկագրումը եւ Ransomware կրիպտովիրուսի տարածումը կանխարգելելու միջոցները

Փրկագին՝ Ransomware կրիպտովիրուսը մի քանի օրում տարածվեց 150 երկրում՝ վարակելով 200 հազար համակարգիչ։ Անմիջական վնասը 4 միլիարդ, հետեւանքային վնասը 7 տրիլիոն դոլար կազմեց։

Բոլոր տեսակի ֆայլերը ծածկագրող, համակարգչին հասանելիությունը սահմանափակող այս կրիպտովիրուսը տվյալների եւ հասանելիության վերականգնման համար պահանջում է «փրկագին»՝ կրիպտոարժույթով։

Տարածվում է արագ, ավտոմատ կերպով, թիրախավորում բոլոր տեսակի դիվայսները։ Մուտք է գործում նաեւ ցանցեր՝ հիմնականում ֆիշինգային մայլերի, արդեն վարակակիր USB ֆլեշների եւ այլ միջոցներով։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած «Ծածկագրումը՝ թվային անվտանգության գործոն» աշխատաժողովում այս մասին խոսելով՝ կիբեռանվտանգության ինժեներ Արեգ Շմավոնյանն անդրադարձավ նաեւ Ransomware-ից խուսափելու կանխարգելիչ միջոցներին:

Իմանալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը