Կապի եվրոպական գագաթնաժողովը կայացել է Երեւանում՝ հունիսի 6-7-ին։
Խորագիրն էր «Ապահովելով հասնելիություն բոլորին` Եվրոպա եւ տարածաշրջան», նպատակը՝ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու լուծումներ մշակելը։
Չորս երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Հունաստանի հեռահաղորդակցության ոլորտի մասնագետները ներկայացրել են համայնքային ցանցերի զարգացման եւ ինտերնետ հասանելիության ընդլայնման իրենց փորձը։
«Լայնաշերտ ինտերնետը կրթական անսպառ ռեսուրս է։ Այն գյուղական համայնքներ հասցնելով՝ կնպաստենք երկրի ընդհանուր զարգացմանը, կունենանք հասարակության ներուժի կիրառման ավելի ամբողջական հնարավորություն»,- գագաթնաժողովում մանրամասնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը։
Լայն համագործակցությամբ իրականացվող՝ կազմակերպությունների համատեղ նախագծերի շնորհիվ
- լայնաշետ ինտերնետը հասանելի է Լուռու մարզի գրադարաններում, Արարատի մարզի մի շարք գյուղերում,
- ծրագրավորման հիմունքներին ծանոթացել են հինգ մարզերի ավելի քան 80 դեռահասներ,
- Կույրերի մշակույթի տանը ստեղծվել է խելացի սենյակ, ձայնագրման ստուդիա, որտեղ տեսողության խնդիրներ ունեցողներին սովորեցնում են օգտվել խելացի սարքերից եւ ցուցաբերել սեփական հմտությունները,
- Կույրերի համար ստեղծվել է ռադիո, որով հեռարձակվում են հատուկ կրթական նյութեր,
- մարզային գրադարաններին տրամադրվել են թվային կառավարման ծրագիր, համակերգիչներ, WiFi փոխարկիչներ
«Ֆինանսական նոր աղբյուրների ներգրավմամբ փորձում ենք ընդլայնել լայնաշերտ ինտերնետի հասանելիությունը, թվային գրագիտությունը եւ, իհարկե, համագործակցությունը տեղական ու միջազգային գործընկերների հետ», — տեղեկացրել է Իգոր Մկրտումյանը։