Համացանցում հայերեն բովանդակության ընդլայնումը «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գործունեության կարեւոր առաքելություններից է, որոնք կյանքի կոչելու համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ։
Արդեն տարիներ շարունակ «Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ-ի հետ ակտիվ համագործակցությամբ անցկացնում ենք «ՎիքիՀայ» արշավը, ինչի շնորհիվ ստեղծվել է շուրջ 2000 հայերեն հոդված։
Բացառիկ էր մեր համագործակցությունը նախորդ տարում, քանի որ նվիրված էր Հայաստանի ազգային դոմենի` .am-ի եւ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի 30 ամյակին։ «ՎիքիՀայ-2024»-ի ընթացքում առաջին անգամ համացանցը հարստացավ ՏՏ ոլորտին եւ դոմենային ինդուստրիային նվիրված շուրջ 100 հովածով։
«ՎիքիՀայ»-ը ոչ միայն նպաստում է հայերեն բովանդակության ընդլայնմանը, այլեւ մեր մշակույթը, պատմությունը, գիտելիքն ու փորձը համաշխարհային մեդիա տիրույթում ամրապնդելու նոր հնարավորություններ ստեղծելուն։
Եվ այսօր մեր գործընկեր կազմակերպությունը՝ «Վիքիմեդիա Հայաստան»-ը, նշում է իր 24-րդ տարեդարձը։
Սիրով շնորհավորում ենք եւ վստահ ենք, որ մեր գործունեությունն էլ ավելի մեծ թափ կստանա, ու Վիքիմեդիայի հայաստանյան համայնքը կշարունակի զարգանալ եւ ստեղծել նոր արժեքներ։