Հայաստանի կոդ հանդիսացող .am և .հայ դոմենային անունների ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրի անդամ Աննա Կարախանյանն օրերս Ուզբեկստանում էր՝ մասնակցելու .uz դոմենի 30-ամյա տարեդարձի հանդիսությանը։
Երկրի կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմենների տիրույթները ստեղծվեցին 1990-ականների սկզբին՝ «Ինտերնետում հատկացված հասցեների գրանցման մարմին» (Internet Assigned Numbers Authority (IANA) կազմակերպության նախաձեռնությամբ։
Հայաստանը, հետխորհրդային երկրներից, երկրորդելով միայն Ռուսաստանին, տարածաշրջանում առաջինը ստացավ համացանցում երկրի հասցեի՝ .am երկնիշ դոմենի կառավարման իրավունքը։ Ուզբեկստանը ներկայացնող վերին մակարդակի դոմենը՝ .uz-ը, ստեղծվել է 1995-ի ապրիլի 29-ին և այժմ ունի 136000 գրանցում։
«Մենք կարևորում ենք դոմնային տիրույթների զարգացումն ու առաջընթացը։ Ուրախ ենք տեսնել մեր գործընկերների .uz-ում արձանագրած հաջողությունները և շարունակում ենք բաց մնալ համագործակցության, ինչպես նաև փորձի փոխանակման համար»,- ընդգծել է Կարախանյանը՝ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով Ուզբեկստանի գործընկերներին։
Իր ելույթում նա անդրադարձել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի գործունեությանն ու .am դոմենի զարգացմանը միտված նախաձեռնություններին՝ տեղեկացնելով, որ այսօր արդեն .am-ով ավելի քան 45000 հասցե կա։ Գրանցումների 60%-ը Հայաստանից է, մնացածը տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ռուսաստանից, իսկ եվրոպական երկրների ցանկն առաջնորդում են Ֆրանսիան ու Գերմանիան։